homeYezerqpublicationsprojectsconferenceslibrariesabout ussearch

Նկատառումներ թեմաների վերաբերյալ (ուղեցույց հեղինակին)

ԹԵՄԱ 1- Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ժողովրդագրական համաղետը (Համապատկեր, վիճակագրական վերլուծություններ, լուծումներ)

Ի՟նչ ազդեցություն ունի արտագաղթը Հայաստանի ժողովրդագրական կացության վրա (վերհանել ու ճշգրտել արտագաղթի վերաբերյալ վիճակագրական տվյալները):
Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից հեռանկարային առումով ի՟նչ ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ ժողովրդագրական համաղետը: Որո՟նք են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կյանքի տարբեր ոլորտներում բացասական ժողովրդագրական միտումներից բխող վնասները:
Ինչպիսի՟ն են սփյուռքում ուծացման ծավալները, որո՟նք են համաշրջանները (արեալները):
Որո՟նք են ժողովրդագրական համաղետից դուրս գ ալու եղանակները:

ԹԵՄԱ 2- Հայրենադարձության նշանակությունը ՀՀ եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգազման մեջ

Որո՟նք են հայրենադարձության իրականացման հրատապությունը պայմանավորող գործոնները:
Ի՟նչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ հայրենադարձությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա (որակյալ մասնագիտական կադրեր, ներդրումների ներհոսք եւ այլն):
Ինչպե՟ս պետք է իրականացվի հայրենադարձությունը (Ձեր պատկերացումները հայրենադարձության քաղաքականության հիմնական սկզբունքների վերաբերյալ):

ԹԵՄԱ 3- ԼՂՀ վերահսկողության տակ գ տնվող ազատագրված տարածքների նշանակությունը:

Ո՟րն է ազատագրված տարածքների աշխարհագիտական / աշխարհաքաղաքական արժեքը Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքի տարբեր ոլորտների հետագա զարգացման համար:
Ինչպիսի՟ն է ազատագրված տարածքների ռազմական, տնտեսական, զբոսաշրջիկական, հումքային, էներգետիկ, հաղորդակցական ներուժը (ներկայացնել ըստ շրջանների` Քարվաճառ, Քաշաթաղ-Կովսական, Արաքսի հովիտ):
Որո՟նք են ազատագրված տարածնքերի սոցիալ-տնտեսական ներուժի օգտագործման օպտիմալ եւ իրատեսական եղանակները:

ԹԵՄԱ 4- Արցախի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության կարեւորությունը ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործում:

Արցախի պատմամշակութային հուշարձանները ուսումնասիրված են մասնակիորեն, ավելին` դրանցից շատերի վերաբերյալ գ ոյություն ունի կեղծ-գիտական գ րականություն զանազան լեզուներով:
Ի՟նչ կարող է տալ ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործին Արցախի ազատագրական պայքարի հաղթական ավարտից հետո, Արցախի պատմամշակութային հուշարցանների հետզհետե զարգացող ուսումնասիրությունը:
Հնարավո՟ր է, արդյոք, այս երեւույթը կիրառել միջազգային քաղաքական հարաբերություններում, ազդեցություն ներգործել բանակցությունների գործընթացի վրա եթե այո, ինչպե՟ս եւ ի՟նչ եղանակներով:

 

Объявление о конкурсе и соображения по содержанию работ (pdf) >>