English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Հայրենադարձություն
Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման ամենաառաջնային, ամենակենսական, ընդ որում նաեւ ամենաիրականանալի եւ ամենաիրատեսական միջոցը Հայրենադարձությունն է:

Հայրենադարձության գաղափարն իր մեջ չի պարփակում միայն Հայաստանի տարածք աշխարհասփյուռ հայության վերադարձը եւ բնակություն հաստատելը:

«Հայրենադարձություն» եզրի տակ  մենք ներառում ենք հետեւյալ երեւույթները եւս.

•    Հայաստանաբնակների մոտ հայաստանակենտրոնության, հայրենիքում ամրանալու գիտակցության ձեւավորումը, ինչը հոգեբարոյական հայրենադարձություն է:

•    Սփյուռքահայության եւ սփյուռքյան հասարակական կառույցների հայաստանակենտրոնությունը: Պետք է ձգտել, որպեսզի Սփյուռքում բնակվող հայն իր առօրյա աշխատանքներով եւ հոգսերով հնարավորինս սերտորեն կապված լինի Հայրենիքի հետ: Սա առաջին հերթին ենթադրում է սփյուռքյան կառույցների եւ անհատների տնտեսական ներդրումների եւ ծրագրերի կենտրոնացում եւ ուղղում դեպի Հայրենիք, ինչպես նաեւ Հայրենիքի հետ մտավոր, գիտակրթական եւ մշակութային մասնագիտական կապերի ամրապնդում: Հայաստանակենտրոնությունը, նպաստելով մեր երկիրի հզորացմանը,նաեւ որոշ չափով դանդաղեցնելու է Սփյուռքի ուծացումը եւ հետաձքելու է անխուսափելի վախճանը:

•    Հայրենադարձություն է նաեւ պատմական Հայաստանի  տարածքում ապրող, սակայն իրենց ազգային գիտակցությունից ստիպողաբար կամ ինքնաբուխ զրկված զանգվածների վերադարձը դեպի ազգային գիտակցություն:

Ժամանակն է  գիտակցելու, որ մեր երկրի զարգացման համար շատ ավելի օգտակար կարող է լինել Սփյուռքի ժողովրդագրական ներուժը, որն իր մեջ պարունակում է նաեւ Սփյուքի նյութական ռեսուրսները:

Ժամանակն է գիտակցելու, որ ուծացման գործընթացների հետեւանքով վաղ թե ուշ հայկական սփյուռքը վերանալու է, օտարի ձեռքն են անցնելու բոլոր ազգային ենթակառույցները, կրթական հաստատությունների եւ եկեղեցիների ինչքերը, հայության կենսագործունեության արդյունքում ստեղծված բոլոր նյութական բարիքները. ձեռնարկվելիք միջոցառումները, կարող են, գուցե, որոշ չափով դանդաղեցնել, բայց ոչ երբեք կանգնեցնել կամ բեկանել այդ գործընթացը:

Խնդիրն այն է, թե ունե՟նք, արդյոք, համատեղ ապրելու կամքի դրսեւորում: Իսկ եթէ գիտակցում ենք, որ այդ կամքը հետզհետե թուլանում է, ոչ միայն սփյուռքում ուծացման տեսքով, այլ նաեւ Հայաստանում հայրենաթողության երեւույթով, ապա ի՟նչ ենք անում այդ իրավիճակը փոխելու համար:

Հայրենադարձությունը պետք է դառնա մեր ազգային ընդհանուր կամքը:

Գործնական քայլեր

27 սեպտեմբերի 2005թ. «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունման եւ հայրենադարձության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ բաց նամակի ուղարկում  ՀՀ ազգային ժողովի նախագահին եւ խումբ-խմբակցություններին (բաց նամակի տեքստը ):

2005թ. հոկտեմբեր. հանդիպումներ Ազգային ժողովի Հանրապետական, ՙՕրինաց երկիր՚ եւ Հ.Յ. Դաշնակցություն խմբակցությունների հետ, ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի առաջին տարբերակի պատրաստում:

2005թ. նոյեմբերի 1.  ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի առաջին տարբերակի ուղարկում ՀՀ ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

2005թ. դեկտեմբեր.  ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված քննարկումներ` նվիրված հայրենադարձություն երեւույթի եւ ՙՀայրենադարձության մասին՚ օրենքի ընդունման հրատապության դիտարկմանը  պատմական եւ քաղաքական հարթությունների վրա:

2006թ. հունվար. Միջազգային իրավունքի մասնագետ Միքայել Աղաջանյանի կողմից «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերամշակում:

2006թ. փետրվար. Երկրորդ քննարկում ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամում նվիրված ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի իրավաբանական հարթությանը` հայրենադարձության գործընթացների իրավական կանոնակարգման  միջազգային փորձին: 

2006թ. փետրվարի 27. ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի երկրորդ տարբերակի ուղարկում ՀՀ ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

2006թ. ապրիլ. ՙԴեպի Արարատ. Հայրենադարձության ազգային ծրագիրը Հայաստանի զարգացման հիմնարար պայման՚ գրքույկի պատրաստում եւ հրատարակում:

2006թ. հուլիս. «Դեպի Արարատ. Հայրենադարձության ազգային ծրագիրը Հայաստանի զարգացման հիմնարար պայման» գրքույկի ներկայացում-մամլո-ասուլիս:

2006թ. սեպտեմբեր. «Երկիր» միությունը բաց նամակով հայտարարում է Հայաստան-Սփյուռք 3-րդ համահայկական խորհրդաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին: Բոյկոտի պատճառներն են`խորհրդաժողովի աշխատանքներում իհայրենադարձության խնդրի չկարեւորելը եւ  «Երկիր» միությանն այնտեղ արտահայտվելու հնարավորություն չնձեռելը (բաց նամակի տեքստը ):


2006- 2007 թթ. Հայրենադարձության խնդրի վերաբերյալ ՙԵրկիր՚ միության կողմից նախաձեռնած մի շարք հրապարակումներ ԶԼՄ-ներում:

2007թ. հունիսի 19-20. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հետ համատեղ ՙՀայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ՚ գիտագործնական միջազգային կոնֆերանսի կազմակերպում: 

Կոնֆերանսի մասին մանրամասն «Նորավանք»  ԳԿՀ-ի կայքում`
http://noravank.am/am/?page=news&nid=752
Կոնֆերանսի ընթացքում հնչած նյութերը` http://noravank.am/am/?page=pub&id=52

Այլ նյութեր

- «Երկիր» Միության կողմից մշակված հայրենադարձության մասին օրենքի նախագիծը

- «Դեպի Արարատ» հայրենադարձության ազգային ծրագիր

- «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու հարցազրույցը «Գոոլոս Արմենիի» թերթին

- «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու հարցազրույցը «Ազգ» թերթին

Ներգաղթ
Հայաստանակենտրոնություն
Ինքնության վերագտնում
Նորություններ
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը

Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը: 
more
Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին
more
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:
more
Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ

«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ:
more
Կարդալ բոլոր նորությունները