English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Նորություններ
Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը:  more


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին more


Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին: more


«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ: more


Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր նամակով Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

Տիկին Ֆեռերո-Վալդները հոկտեմբերի 7-ին հղած իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացչության միջոցով հետեւում է Չախալյանի դատավարությանը:

Ստորեւ ներկայացնում ենք պատասխան  նամակի հայերեն թարգմանությունը` կատարված «Երկիր» միության կողմից (նամակի ֆրանսերեն բնագիրը կցվում է): more


Վրաստանի վերաքաննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման երրորդ դատալսումը

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման գործով երրորդ դատալսումը:
Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները.

1.    2009թ. հոկտեմբերի 16-ին Վահագն Չախալյանը հանդես էր եկել հայտարաությամբ, որտեղ ի նշան բողոքի Վրաստանի Վերաքննիչ դատարանում իր գործի դատալսման ընթացքում շարունակվող կոպիտ օրինախախտումների այլեւս հրաժարվում էր ներկա գտնվել դատական նիստերին: Սակայն հոկտեմբերի 23-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստին բերման էին ենթարկել դատարան, որտեղ նա նորից ներկայացրեց դատավարությանը ներկա չգտնվելու իր պահանջը եւ դուրս եկավ դատարանի դահլիճից: Ի նշան Վահագն Չախալյանի որոշման հետ համերաշխության դատարանի դահլիճը լքեցին նաեւ նրա հայրը եւ կրտսեր եղբայրը: more


Ֆրանսիայի Հայկական Հազմակերպությունների Համակարգող Խորհրդի հայտարարությունը Վահագն Չախալյանի կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարության վերաբերյալ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը սեպտեմբերի 5-ին լիազորել էր պրն Ֆիլիպ Կալֆայանին (իրավաբան, Եվրախորհրդի իրավական հարցերով վարչության փորձագետ, 2001-2007 թթ. Մարդու Իրավունքների Միջազգային Դաշնության գլխավոր քարտուղար) որպես դիտորդ ներկա գտնվելու Թբիլիսիում (Վրաստան) ընթացող Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման դատավարությանը:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի քաղաքական ակտիվիստներից մեկն է հանդիսանում: Նա ձերբակալվել է իր տանը 2008թ. հուլիսի 21-ին զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով, ինչում նա իրեն մեղավոր չի ճանաչում: 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման «զենքի անօրինական պահման», ինչպես նաեւ` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցության» եւ «խուլիգանության» համար: more


«Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը

Վրացական լրատվամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին եւ ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիք, քանի որ նրանց  ընտանիքի անդամները կալանավորված են: Հուսով եմ, որ երկրամասում հանցագործությունների թիվը է'լ ավելի կնվազի»:

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` պրն Մերաբիշվիլու կողմից նման հայտարություն հնչեցման փաստը կարելի է  գնահատել որպես ցինիզմ: more


Վրաստանի վերաքաննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը:
Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները.

1.    2009թ. օգոստոսի 17-ին Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին մերժվել էր այցելել իր պաշտպանյալին բանտում: Սեպտեմբերի 18-ի դատական նիստում փաստաբանը փորձել է դատարանից ստանալ քաղվածք դատական նիստերի արձանագրությունից, որտեղ Վերաքննիչ դատարանը նրան ճանաչել է որպես Վահագն Չախալյանի փաստաբան: Սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը, պատճառաբանելով, որ արձանագրությունները կարող են տրվել միայն դատալսումների ավարտից եւ դատավճռի կայացումից հետո, իսկ փաստաբանի իր պաշտպանյալի հետ տեսակցելու խնդիրը դատարանի իրավասությունների շրջանակից դուրս է: Այնուհետեւ դատարանը մերժեց նաեւ հայ փաստաբանի միջնորդությունը` դատալսմանը պատրաստվելու նպատակով իրեն ժամանակ հատկացնել Վահագն Չախալյանի հետ առանձնազրույց ունենալու համար:  Հայ փաստաբանը մտադիր է առանձին հայցով դիմել դատարան` Վահագն Չախալյանին բանտում օգոստոսի 18-ին տեսակցել թույլ չտալու փաստի առնչությամբ: more


1 2 3 4