English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Հրապարակումներ
«Եզերք» հանդես № 1, Ապրիլ 2006

Համարում, որի խորագիրն է «Ժողովրդագրական համաղետը մեծագույն սպառնալիք», ներկայացված են Հայաստանի անցյալի եւ ներկայի ժողովրդագրությանտարբեր հարցերին նվիրված Ա. Արծրունու, Ա. Աղայանի, Տ. Կյուրեղյանի, Ռ. Թաթոյանի, Լ. Հովհաննիսյանի, Վ. Փամբուխչյանի հոդվածները:
«Եզերք» հանդես № 2, Օգոստոս 2007

Համարում, որը կրում է «Հայկական արմատներ» խորագիրը, հավաքված են հայ եւ օտարերկրյա մասնագետների հոդվածները` նվիրված հայկական ծագում ունեցող ուծացած սուբէթնիկական խմբերին, որոնք ներկայումս բնակվում են Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում:
«Եզերք» մատենաշար, թիվ 1, Ապրիլ, 2006

ՙԵզերք՚ մատենաշարի անդրանիկ համարում ներկայացված է ՙԵրկիր՚ միության կողմից մշակված ՙԴեպի Արարատ՚ հայրենադարձության ազգային ծրագիրը, ինչպես նաեւ զետեղված է "Հայրենադարձության մսաին" ՀՀ օրենքի նախագիծը:

ՙԴեպի Արարատ՚ հայրենադարձության ազգային ծրագիր

Հայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագիծ
  Սերգեյ Մինասյան
Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ. համարկման ներուժը երկրի հայ բնակչության օրինակով (հայերեն)


Ուսումնասիրությունը նվիրված է Վրաստանում մարդու եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությանը, երկրի քաղաքական ու մշակութային կյանքին
էթնիկական փոքրամասնությունների համարկման հեռանկարների որոնմանը: Հետազոտվում են տվյալ խնդիրը
կարգավորող առկա, այդ թվում` միջազգային-իրավական պարտավորություններից եւ ժամանակակից Վրաստանում
դրանց գործնական քաղաքական իրականացման պրակտիկայից μխող իրավական շրջանակները: Հայաբնակ
Սամցխե-Ջավախք տարածաշրջանի օրինակով մեխանիզմներ ու հանձնարարականներ մշակելու փորձ է արվում,
մի կողմից, փոքրամասնությունների ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանության, նրանց քաղաքական իրական
իրավունքներ տրամադրելու եւ, մյուս կողմից, նրանց հետագա քաղաքացիական համարկման միջեւ փոխզիջման
հասնելու համար:


Նորություններ
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը

Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը: 
more
Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին
more
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:
more
Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ

«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ:
more
Կարդալ բոլոր նորությունները