| Շուշի |

| Նորություններ |
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը
Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը:
more

Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ
2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին

Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան
Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով
2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:

Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ
«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:
Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:
Վրաստանի վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ: