| Հանդաբերդի վանք |
2004 եւ 2005 թթ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ Հարությունյանների ընտանիքի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը հնագիտական պեղումներ է իրականացրել ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Հանդաբերդի վանքում:
2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընթացան պեղված համալիրի ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքները: Մինչեւ պեղումներն սկսելը համալիրի ողջ տարածքը, ներառյալ եւ շինությունները, նախ մաքրվել է ծառերից ու թփերից:
Պեղումների հիմնական արդյունքերից առաջնային կարելի համարել 12-14-րդ դարերի մի շարք նոր արձանագրությունների, խաչքարերի եւ տապանաքարերի գյուտը: Արձանագրությունները ոչ միայն ներկայացնում են վանքի կառուցման որոշ մանրամասներ, այլեւ կարեւոր աղբյուր են Վերին Խաչենի քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր պատմության համար:
Հատուկ նշելի է ավելի քան հինգ տասնյակ խաչքարերի գյուտը, որոնց մեջ քիչ չեն արվեստի իսկական գլուխգործոցները:
Պեղումները տվել են մետաղից եւ կավից պատրաստված մի շարք գտածոներ, որոնք զգալի չափով հարստացնում են Արցախի նյութական մշակույթի մասին պատկերացումները: Գլխավոր եկեղեցու պեղումներից գտնվել է մկրտության արձանագրակիր ավազանը: Մետաղյա իրերի շարքում կարելի առանձնացնել տարատեսակ բեւեռները, կողպեքի բանալին, ճարմանդը, ձիու պայտը, դարբնոցային զանազան նախապատրաստուկները, կացինը, ցախհատը, դանակը: Եկեղեցական ծիսակատարության հետ են կապվում պղնձե զանգակն ու խաչի կոթառը: Խեցեղենի իրերի մեջ մեծ թիվ են կազմում կարասների, խոհանոցային կճուճների եւ թասերի բեկորները: Գտնվել են նաեւ կայծքար հիշեցնող քարի մի քանի բեկորներ, որոնց ինքությունը դեռ որոշման ընթացքում է:
Համալիրի ամրակայումը ավարտված է: Այժմ աշխատանքներ են տարվում վերականգնման նախագծերի վրա: Նախատեսվում է իրականացնել հյուսիսային մատուռի եւ զանգակատան վերականգնման աշխատանքները, որից հետո Քնարավան գյուղն ու շրջակա բնակավայրերը հոգեւոր պահանջմունքները բավարարելու համար եկեղեցի ու աղոթատեղի կունենան:
Տե՜ս` Արշավախմբի հաշվետվությունը Հանդաբերդի վանքի 2004 թ. պեղումների հիմնական արդյունքների վերաբերյալ:
«Ազգ» թերթի անդրադարձը Հանդաբերդի վանքի պեղումներին
Այլ լուսանկարներ Քնարավան բնակավայրին նվիրված կայքում` http://knaravan.org/arm/galekegh.php
http://knaravan.org/arm/peghum.php

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|