| Ինքնության վերագտնում |
Ուծացած կամ ուծացման եզրին հայտնված հայության հայկական էթնիկական ինքնության վերականգնումն ու պահպանումը ոչ միայն հայոց վերականգնված պետականության ուղղակի պարտականությունն է, այլ նաեւ մեր երկրի անվտանգության գլխավոր գրավականներից մեկը:
Ինքնության վերականգնման ծրագրերն առաջին հերթին պետք է իրականացվեն պատմական Հայաստանի տարածքում բնակվող ուծացած հայերի միջավայրում եւ չպետք է նպատակ ունենան իրենց ինքնությունը վերագտած հայության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Ընդհակառակը, անհրաժեշտ է աջակցել նրանց ինքնության պահպանմանն ու զարգացմանը իրենց բնիկ տարածքում:
Ինքնության վերականգնման ծրագրերի առաջնային ուղղվածությունը ուծացած հայի մոտ իր էթնիկական պատկանելության գիտակցության ձեւավորումն է: Այդ առումով շեշտը պետք է դրվի իր բնիկ էթնիկական պատմական հիշողությանը նրան գիտակից դարձնելուն:
Կրոնական, լեզվական, սովորույթային եւ այլ տարբերությունները չպետք է խոչընդոտեն հայ լինելու գիտակցության ձեւավորման գործում: Պետք է նաեւ ապահովել եւ հասու դարձնել իր հայ լինելու գիտակցությունը վերականգնած ցանկացած անհատի համար հայ ինքնության տարրերը յուրացնելու հնարավորությունները` լեզուն սովորելը, հայկական մշակույթին եւ պատմությանը հետագա հաղորդակցվելը եւ այլն: