| Հայաստանակենտրոնություն |
Հայոց պետականության վերականգնումից հետո Սփյուռքը դատապարտված է լինել հայերնակենտրոն, հայրենակենտրոն` իր ամբողջ ներուժով, ծրագրերով, կազմակերպվածությամբ եւ նպատակներով, որոնց մեջ գլխավորներից մեկը, թերեւս` գերագույնը պետք է լինի հայրենադարձությունը: Որեւէ անհատ, կուսակցություն կամ միավորում սփյուռքում այլեւս չի կարող փոխարինել հայրենիքին, չի կարող ստանձնել հայոց պետականության գործառույթները: Մյուս կողմից, սփյուռքյան յուրաքանչյուր համայնք, որպես հայերնակերտման մասնակից-գործընկեր իր ուրույն տեղն ու խոսքը պետք է ունենա հայրենիքում տեղի ուեցող գործընթացներում:
Որեւէ միջոցառում ի զորու չէ կասեցնելու սփյուռքի աստիճանական անհետացման գործընթացը: Իրականացվող ծրագրերը կարող են միմիայն հնարավորինս դանդաղեցնել սփյուռքի վախճանը: Միեւնույն ժամանակ, սփյուռքի հայաստանակենտրոն դարձնելուն ուղղված ծրագրերը պետք է որպես գերակա նպատակ ունենան հայրենադարձությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի համար գոյություն ունի միայն մի աշխարհագրական տարածք, որտեղ ստեղծված են առավել բնականոն պայմաններ իր էթնիկական ինքնության պահպանման համար` իր հայրենի պետությունը:
Ինչպես եւ հայրենադարձության պարագայում, սփյուռքը հայաստանակենտրոն դարձնելունն ուղղված ծրագրերի իրականացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության պետական հիմնական գործառույթներից մեկը:
Էթնիկական ինքնության կորստի դանդաղեցմանն ու ինքնության վերականգնմանն ուղղված ծրագգրերի բնույթը որոշելու համար պետք է նաեւ սահմանել, թե որոնք են հայկական ինքնությունը որոշող հիմնական տարրերը: Կարծում ենք, որ դրանք հինգն են (ըստ նշանակության)` լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, կրոն, բարքեր (ավանդույթներ ու սովորույթներ): Հայրենիքում այս բոլոր տարրերը տեղայնացված են աշխարհագրական-քաղաքական տարածության վրա, ինչը շաղախի պես ամրապնդում է ինքնության վերոնշյալ բոլոր տարրերի հաստատունությունը, երաշխավորում դրանց տեւականությունը:
Արդ, էթնիկական ինքնության կորուստը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է նպատակասլաց աշխատանք տանել վերոնշյալ բոլոր տարրերի ամրապնդման ուղղությամբ` գիտակցելով, սակայն, որ միեւնույնն է` ցանկացած միջոցառում արտերկրում չի կարող երաշխավորել կայուն եւ երկարաժամկետ արդյունքներ: