| Ներգաղթ |
«Երկիր» միությունը մշակել եւ հանրության ու պետական մարմինների ուշադրությանն է ներկայացրել Հայրենադարձության ազգային ծրագրի հայեցակարգ եւ Հայրենադարձության մասին օրենքի նախագիծ:
Այս փաստաթղթերի հիմնական դրույթներն են.
o Հայրենադարձության ծրագիրը պետական եւ համազգային ծրագիր է, Հայրենադարձության կազմակերպումն ու իրականացումը պետք է ընդգրկվի Հայաստանի պետականության հիմնական եւ, մանավանդ, մնայուն եւ տեւական գործառույթների մեջ:
o Հայրենադարձության մեկնարկին պետք է նախորդի հայրենադարձությունը պետականորեն կանոնակարգող փաստաթղթերի ընդունումը: Այդ փաստաթղթերից կարեւորագույնը Հայրենադարձության մասին օրենքն է, որով, մասնավորապես, պետք է սահմանվեն հայրենադարձի կարգավիճակը, իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիություն ստանալու կարգը եւ հարակից այլ հարցերը: Օրենքի մեջ պետք է սահմանվի նաեւ հայրենադարձության համար պատասխանատու պետական մարմին(ներ)ը, դրանց գործառույթները:
o Հայրենադարձության ծրագրի իրականացմանը զուգընթաց հայրենադարձությունը կանոնակարգող օրենքը կամ օրենքները, հայրենադարձության գործընթացը կազմակերպող կառույցները ենթակա են լինելու շարունակական բարեփոխման եւ բարելավման:
o Առաջնահերթ կերպով հայրենադարձվելու հնարավորություն պետք է ստեղծվի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի հայ գաղութների համար, որտեղ սփյուռքահայերի հայրենադարձվելու ցանկությունը շատ ավելի իրական է, քան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
o Պետությունը պետք է տեղեկատվական եւ, ըստ հարկի, այլ կարգի օժանդակություն ցուցաբերի հայրենադարձվել ցանկացող անձանց: Հայրենադարձության գործընթացի տեղեկատվական ապահովման գործառույթը եւ հայրենադարձների նախնական հաշվառումը պետք է ստանձնեն դեսպանատները:
o Պետությունը պետք է ապահովի հայրենադարձվել ցանկացող այն անձանց եւ նրանց ընտանիքի անդամների տեղափոխումը, որոնք ի վիճակի չեն լինելու ինքնուրույն հոգալ իրենց անձի եւ (կամ) բեռի տեղափոխման ծախսերը, Հայաստանի Հանրապետության տարածքում սեփական բնակարան չունեցող անձինք հայրենադարձվելու իրավունք կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բնակավայրերից մեկում բնակարան ստանալու եւ մշտապես բնակվելու համաձայնություն տալու դեպքում:
o Հայրենադարձին տրվող արտոնություններ. Անհրաժեշտ է առավելագույն կերպով հեշտացնել հայրենադարձի համար Հայաստան տեղափոխության եւ հիմնավորման գործն, այդ ուղղությամբ սահմանելով մի շարք արտոնություններ հայրենադարձության գործընթացի բոլոր փուլերում, սկսած նրա կողմից մուտքի արտոնագիր ստանալու պահից մինչեւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերումը, եւ, առանձին դեպքերում ու հարցերում, ՀՀ քաղաքացի դառնալուց հետո:
o Պետք է ապահովել Սփյուռքի նյութական, մասնագիտական եւ այլ մասնակցությունը հայրենադարձության գործընթացի բոլոր փուլերում:
o Պետությունը պետք է հատկապես խրախուսի սահմանամերձ եւ ազատագրված տարածքներում հայրենադարձների բնակությունը` այնտեղ նրանց տրամադրելով անվճար բնակարաններ, հատկացնելով տնտեսական եւ այլ կարգի արտոնություններ:
o Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը պետք է ընդունի ՙՀայրենադարձության տարեկան ծրագիր՚, որտեղ, մասնավորապես, պետք է նշվի այն բնակավայրերը, որտեղ հայրենադարձներին կարող է հատկացվել անվճար բնակարան, բյուջեով ֆինանսավորվող հայրենադարձվող ընտանիքների քանակը, վարկավորվող ընտանիքների քանակը եւ այլն: Հայրենադարձության պետական ծրագրի մեջ պետք է կարեւորվեն արդեն հայրենադարձված անձանց ու ընտանիքների հիմնավորման խնդիրները:
Երկքաղաքացիություն եւ հայրենադարձություն:
2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Նոր Սահմանադրության մեջ ամրագրված է երկքաղաքացիությունը թույլատրող դրույթ:
ՙԵրկիր՚ միությունը գտնում է, որ երկքաղաքացիության իրավունքից պետք է օգտվեն մի°միայն Հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձինք: Դա թույլ կտա չեզոքացնելու այն արդարացի առարկությունները, որոնք բերվում են երկքաղաքացիության սկզբունքի դեմ տարբեր քաղաքական հոսանքներին պատկանող ճամբարներից:
Մասնավորապես`
1. Կբացառվի ՀՀ ընտրությունների արդյունքների վրա հայկական հոծ գաղութներ ունեցող պետությունների հնարավոր բացասական ազդեցությունըª հետեւաբար կվերացվի այն հնարավոր վտանգը, որը սպառնում է ՀՀ պետական անվտանգությանը:
2. Կբացառվի զինծառայությունից խուսափելու վտանգը:
3. Էականորեն կխրախուսվեն ներդրումները ՀՀ տնտեսության մեջª չսահմանափակվելով քաղաքացիություն ստանալու առնչությամբ կատարած միանվագ վճարներով:
4. Կնվազեն Հայաստանում բնակվող հայերի երկքաղաքացիության օրենքի կիրառմամբ արտագաղթի դիմելու հնարավորությունները:
5. Կբացառվի ՀՀ-ում մշտապես բնակվողների կողմից իրենց որպես երկրորդ կարգի քաղաքացներ զգալու բարդույթը եւ դրա արդյունքում անարդարության զգացմունքի առաջացումը:
6. Էականորեն կնվազի ՀՀ պետական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող տարբեր կարգի անձանց (գործակալներ, հանցագործներ, անբուժելի վարակիչ հիվանդություններ ունեցող անձիք եւ այլք) ՀՀ քաղաքացիության շնորհումը:
Հայրենադարձության հիմքի վրա քաղաքացիության ստացումն, ի տարբերություն, ինչ-ինչ չափանիշների հիման վրա երկքաղաքացիության սկզբունքով ՀՀ քաղաքացիության շնորհման, առավել ՎԵՐԱՀՍԿՎՈՂ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՂ եւ ՀԱՄԱԴՐՎՈՂ գործընթաց է: Հետեւաբար, միայն այդ միջոցով կարելի է զերծ մնալ վերը թվարկված վտանգներից: