21.01.2008
Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը հայտարարում է գիտա-հետազոտական աշխատանքների մրցույթ հետեւյալ թեմաներով.
ԹԵՄԱ 1- Հայաստանի եւ Հայ ժողովրդի առջեւ ծառացած ժողովրդագրական համաղետը:
ԹԵՄԱ 2- Հայրենադարձության նշանակությունը ՀՀ եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զար•ազման մեջ:
ԹԵՄԱ 3- ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող ազատագրված տարածքների նշանակությունը:
ԹԵՄԱ 4- Արցախի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունը եւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Մասնակցության պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել հետազոտողներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից, եւ սփյուռքից:
Յուրաքանչյուր թեմայի լավագույն հոդվածների հեղինակների համար սահմանված են հետեւյալ մրցանակները:
- 1-ին տեղ` 1000 ԱՄՆ դոլար
- 2-րդ տեղ` 500 ԱՄՆ դոլար
Մրցանակների արժանացած նյութերը կտպագրվեն ՙԵրկիր՚ միության ՙԵզերք՚ հանդեսի բացառիկ համարում եւ կտեղադրվեն ՙԵզերք՚-ի կայքէջում:
Աշխատանքները կարող են ներկայացվել հայերենով (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), ռուսերենով եւ անգլերենով:
• Նյութերի ծավալը` 26-30 էջ:
• Տառատեսակը` Arial AM կամ Sylfaen (հայերենի համար), Arial (ռուսերենի եւ անգլերենի համար):
• Տառաչափը` 11:
• Տողերի միջեւ հեռավորությունը` 1.5: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` 2008թ. օգոստոսի 1:
Մրցույթի արդյունքների ամփոփման վերջնաժամկետը` 2008թ. դեկտեմբերի 1:
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գրել` contact@yerkir.org կամ զանգահարել (+374)94459994:
Թեմաների ուղեցույց>>
Объявление о конкурсе и соображения по содержанию работ (pdf)>>
Concourse announcement and researcher guidelines (pdf)>> |