Յուրքանչյուր ազգի գերագույն նպատակն է ստեղծել հնարավորինս ամբողջական երաշխիքներ իր հարատեւումն ապահովելու համար: Հայաստանի Հանրապետության ստեղծումից անցած տասնհինգ տարիների ընթացքում մեր երկրին այդպես էլ չհաջողվեց սահմանել իր հարատեւմն ապահովող հիմնական ռազմավարական ուղենիշներ եւ մշակել դրանց հասնելու հաջորդական գործողությունների, միջոցառումների, քայլերի մի ծրագիր, որի իրականացումը թույլ կտար համախմբել ազգի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ընտրախավը: Ասել է թե` չհաջողվեց ստեղծել ազգային ծրագիր:
Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը ՙԵզերք՚ ազգային ծրագրիհետազոտությունների կենտրոնի ստեղծմամբ նպատակ ունի նախանշել ազգային ծրագրի առաջնահերթ ուղղությունները, ներկայացնել խնդիրները եւ առաջարկել դրանց լուծումները:
Կենտրոնի կողմից հրատարակվում է ՙԵզերք՚ պարբերականը, ՙԵզերք՚ մատենաշարը, կատարվում եւ կենտրոնի համացանցային կայքում են տեղադրվում այլ վերլուծություններ եւ այլ հրապարակումներ, կազմակերպվում են գիտաժողովներ եւ սեմինարներ, իրականացվում են այլ ծրագրեր:
ՙԵզերք՚ ազգային ծրագրի մշակման կենտրոնը պատրաստ է համագործակցության ազգային ծրագրի իր նախանշված առաջնահերթությունների ուսումնասիրման ուղղությամբ: Առաջարկությունների համար խնդրում ենք գրել yezerq@yerkir.org հասցեյով: